ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության կազմակերպած երթն ավարտվեց:
Երթի մասնակիցները Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան այգուց քայլեցին մինչև Սուրբ Աննա եկեղեցու բակ՝ կանգառ անելով ՀՔԾ և ԱԺ շենքերի մոտ:
Վաղվա երթը կմեկնարկի Սասունցի Դավթի արձանի մոտից՝ ժամը 17.00-ին: