ԱԺ արդեն նախկին պատգամավոր Արամ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել էի' պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել, որի հաստատման ժամկետը լրանում է այսօր, սակայն ես մնում եմ իմ որոշմանը հավատարիմ։ Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կառավարությանը, ԱԺ աշխատակազմին, «Իմ քայլը» խմբակցության և ընդդիմադիր իմ գործընկերներին համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։ Ինչպես նաև ժողովրդին' իրենց վստահության քվեի համար։ Խոստանում եմ, որ մանդատի վայր դնելն ինձ համար իմ հայրենիքին ու ժողովրդին ծառայելու նոր քայլ է, որը վստահ եմ' կլինի արդարացված։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք…
Լինենք միասնական»։
Խաչատրյանը ավելի վաղ նշել էր, որ իր գործունեությունը շարունակելու է գործադիր մարմնում, ըստ որոշ տեղեկությունների՝ նա ստանձնելու է Լոռու մարզպետի պաշտոնը։