Դեկտեմբերի 17-ին դեսպան Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳՆ արարողաակարգի ղեկավար Բեատրիս Կիռշին։ Այս մասին հայտնում են Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունից:
Արարողությունից հետո դեսպանը հադիպում է ունեցել Լյուքսեմբուրգի ԱԳՆ քաղաքական տնօրեն Օլիվիե Մաեսի հետ, ում հայկական կողմի երախտագիտությունն է հայտնել Արցախի դեմ թուրք-արդբեջանա-ահաբեկչական ագրեսիայի մեկնարկից ի վեր վերջիններիս գործողությունները դատապարտելու, ինչպես նաև ԿԽՄԿ միջոցով Արցախին հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար։
Զրույցի ընթացքում Տիգրան Բալայանը Օլիվիե Մաեսին ներկայացրել է ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, ընդգծել թուրք-արդբեջանա-ահաբեկչական զինված ուժերի գործած ռազմական հանցագործությունները և դրանց հեղինակներին պատժելու անհրաժեշտությունը։
Դեսպան Բալայանը լյուքսեմբուրգյան այցի ընթացքում հարցազրույց է տվել երկրի առաջատար RTL հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, պատերազմին Թուրքիայի անմիջական մասնակցությանը, վերջինիս կողմից մերձավորարևելյան տարածաշրջանից վարձկանների հավաքագրմանը և տեղափոխմանը Ադրբեջան։
Բալայանն ահազանգել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնության գործադրման բազմաթիվ դեպքերի, ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից պատերազմական հանցագործությունների, հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման, հետպատերազմյան շքերթի ժամանակ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների կողմից Հայաստանի տարածքների և հայ ժողովրդի անվտանգությանն դեմ ուղղված սպառնալիքներին մասին։
ԴեսպանՆ առանձնահատուկ ընդգծեԼ Է ՆիդեՌլանդների խորհրդարանի կողմից Ադրբեջանի ղեկավարության, ինչպես նաև Թուրքիայում և Ադրբեջանում ռազմական հանցագործություններում մեղսակցություն ունեցած անձանց դեմ անհատական պատժամիջոցների և ԵՄ մակարդակում նմանատիպ նախաձեռնություններն առաջ մղելու կարևորությունը։ Տիգրան Բալայանը շեշտել է Արցախի ճանաչման անհրաժեշտությունը՝ որպես հակամարտության հարատև կարգավորման միակ հնարավորություն։