Ինչպես ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր` այսօր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած 6 ժամկետային հայ զինծառայողներ վերադարձել են հայրենիք:
Ձեզ ենք ներկայացնում այդ զինծառայողներից երեքին` Այվազյան Արսենին, Նիկոլայ Ստեփանյանին և Ռուսլան Թումանյանին: