Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հրապարկել է փաստաթղթեր՝ ապացուցելով, որ փոխվարչապետ Տիգրան Ավիյանի հրամանով՝ պետական գույք հանդիսացող շինությունը վաճառվել է 10 անգամ էժան գնով և այդ մեկ գործարքից նրանք աշխատել են շուրջ 2 միլիոն դոլար։
«Տիգրան Ավինյանի ուղիղ հրամանով Հանրապետության փողոցի վրա գտնվող, նախկին ՊՊԾ տարածքը, որը Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից գնահատվել է ավելի քան 871 միլիոն դրամ, Ավինյանի նամակի հիման վրա, ուղիղ վաճառքի ձևով վաճառվել է վերջինիս ընկերոջը՝ 10 անգամ ավելի քիչ գումարով։ Մեկ գործարքից նրանք աշխատել են շուրջ երկու միլիոն դոլար»,- «Requiem/4. Ժողովուրդ» թողարկման մեջ ասել է նախկին դեսպանը՝ հրապարակելով փաստերը։
Մինասյանի հրապարակած փաստաթղթերից երևում է, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն նամակ է գրել Ավինյանին՝ հայտնելով, որ գործընթացն անօրինական, է, սակայն ի հեճուկս այդ փաստի, գործարքը կայացել է։
«Սա է թալանը, երբ ժողովրդի սեփականությունը վաճառվում է էժան գնով՝ անթաքույց գողանալով ժողովրդից»,-նշել է Մինասյանը։