Մի խումբ փաստաբաններ երթով շարժվեցին դեպի Ազգային ժողով, այնուհետեւ՝ գլխավոր դատախազություն։

Փաստաբանները ներկայացրին հետեւյալ փաստաթղթերը՝

ա) ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու եւ վարչապետին անվստահություն հայտնելու պահանջը

բ) փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդորը

գ) ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդումը