Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կնոջ՝ Արիանա Կաոիլիի ծննդյան օրվա կապակցությամբ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․

«Այսօր այն օրն է, որին ես սպասում էի անհամբերությամբ, որ տեսնեմ Արիանայի ժպիտը, լսեմ, թե ինչպես է նա ուրախությամբ ասում․ «Այսօր իմ ծնունդն է», տեսնեմ, թե ինչպես է նա բացում իր նվերները ու հատուկ դարձնեմ այս օրը նրա համար։

Վերջին տարիներին ես հազվադեպ եմ նշում իմ ծննդյան օրը։ Մրցաշարեր, մարզումներ, ինչ-որ կերպ ինձ համար դա մեծ նշանակություն չուներ։ Այնպես որ մենք միշտ մեծ տոնակատարություն էինք կազմակերպում դեկտեմբերին՝ սկսելով Արիանայի օրով, ու ինձ միշտ թվում էր, որ այդ օրը նաև իմ ծննդյան օրն է։

Ես շատ տխուր եմ, որ նա այստեղ չէ, որպեսզի բացի փաթեթավորված թղթերն ու հուզված լինի դրանից։ Սիրելի Արիանա՛, Ես օրհնված եմ Աստծո կողմից, որ նա իմ կյանք է բերել Անիին ով հարգում ու հասկանում է ինձ այս աշխարհում։ Մենք միշտ հիշելու ենք քեզ այն բարի բաների համար, որ դու թողել ես այս աշխարհում։

Սիրում եմ քե՛զ, Լև»,-գրել է Արոնյանը։

Հիշեցնենք, որ Կաոիլին վթարի էր ենթարկվել մարտի 14-ի լույս 15-ի գիշերը Սեբաստիա փողոցում: Lexus-ի ղեկին գտնվող Արիանան կորցրել էր կառավարումը և բախվել բետոնե արգելապատնեշին: Փրկարարներին հաջողվել էր վարորդին մեքենայից դուրս բերել միայն հատուկ տեխնիկայի միջոցով: Տուժածը տեղափոխվել էր Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն: Չնայած բժիշկների ջանքերին, նրա կյանքը փրկել չհաջողվեց։