Բելառուսի ատոմակայանին տրվել է առաջին էներգաբլոկի փորձնա-արդյունաբերական շահագործման փուլային ծրագրի կատարման իրավունքի թույլտվություն: Դեկտեմբերի 22-ին այդ մասին հայտնել է Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարարության Միջուկային և ճառագայթումային անվտանգության դեպարտամենտն իր կայքում:
«Բելառուսի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կոլեգիան որոշում է ընդունել «Բելառուսի ատոմային էլեկտրակայան» պետական ձեռնարկության ատոմային էներգիայի և ինոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման բնագավառում գործունեության իրականացման իրավունքի թույլատրագրում փոփոխություններ մտցնելու մասին, որոնք թույլ են տալիս ձեռնամուխ լինել համար 1 էներգաբլոկի փորձնա-արդյունաբերերական շահագործման փուլային ծրագրի կատարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: