ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ վաղը' դեկտեմբերի 23-ին, ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում կրկին տեղի կունենա համապետական հանրահավաք:
Նա նշեց, որ վաղը դասադուլն ու գործադուլը ևս շարունակվելու է։
Նշենք, որ այս պահին «Հայրենիքի փրկության շարժումը» երթով շրջում է մայրաքաղաքի փողոցներով, ապա նորից վերադառնալու են հրապարակ։