Հայաստանում հասունացած քաղաքական ճգնաժամն ու անիշխանությունն առկա ծանր շրջանում ավելի են խորացնում մեր պետականության առջև ծառացած խնդիրները։ ՀՀ անվտանգության համար այսօր անհրաժեշտ է լայն քաղաքական կոնսենսուս, իսկ դրան հասնելու միակ ուղին Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, ժամանակավոր կառավարության ձևավորումը և ամենասեղմ ժամկետներում խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը։
Հանրահավաքների, ակցիաների, միտինգների, նստացույցերի լեզվով Նիկոլ Փաշինյանի հետ խոսելը բարդ է․ նա տարիներ շարունակ կոփվել է այդ հարցում, և դա, թերևս, պայքարի ամենադժվար մեթոդն է նրա դեմ կիրառելու համար։
«Միասնություն» շարժումը ևս մեկ անգամ հորդորում է Նիկոլ Փաշինյանին' ճիշտ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը, գոնե մեկ անգամ դրսևորել հայրենասիրություն և արժանապատիվ կերպով հեռանալ՝ շանս տալով անցկացնելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Միևնույն ժամանակ, հանրության գիտակցության մեջ պետք է ամրացնել կարևոր մի հանգամանք՝ մեզ պետք են ազգային արժեքներ կրող, նոր ու պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք երբևէ կոռումպացված օղակների մաս չեն կազմել։
Միայն պրոֆեսիոնալ կադրերով ձևավորված իշխանությունը կարող է լուծել Հայաստանի Հանրապետության առջև ծառացած լրջագույն խնդիրները։
«Միասնություն» շարժում