Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ, հատկապես վարորդներ, ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված առաջիկա գիշերը և առավոտյան բոլոր ավտոճանապարհները պատվելու են մերկասառույցով։ Կլինեք առավել զգոն»։

Նշենք նաև, որ դեկտեմբերի 23-ի ցերեկը և 24-ին Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին գիշերը և առավոտյան՝ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը 25-26-ի գիշերը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը և առավոտյան մայրաքաղաքի ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։

Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է ձյուն, ճանապարհներին գիշերը և առավոտյան ժամերին՝ մերկասառույց։ Դեկտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։