Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կից նկարում նշված կոչը (բռնակոչը) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ է և հանդիսանում է ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություն:
Կիրակի օրը (27.12.2020թ.) ժամը 11:00-ին ներկա եմ լինելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և նաև ֆիզիկապես եմ պաշտպանելու Մայր Աթոռը բռնակոչին միացողներից:
Նիկոլ Փաշինյանն իր ատելության քաղաքականությամբ այս գործընթացը դարձնելու է ազգային ազատագրական պայքար:
Ընկերներիս հորդորում եմ միանալ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արա Զոհրաբյան»: