Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը։
«Վարչապետը շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին հայրենիքին մատուցած ծառայությունների համար եւ լսել այն բոլոր խնդիրները, որոնց հետ նրանք առնչվել են պատերազմի ընթացում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։