«Մենք հասել ենք նրան, որ Եռաբլուրում օդը փակել են, որ դրոնները չկարողանան թռցնել և նկարել, որ տեսնենք, թե քանի գերեզման կա»,- ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 5. Երազանքներ» խորագիրը կրող տեսանյութում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Նրա խոսքով՝ իշխանությունն այժմ զբաղված է թաքցնելով պատերազմի ընթացքում հայակական կողմի զոհերի, վիրավորների, գերիների իրական թիվը: «Հոսպիտալների դեմը շարված են ռազմական ոստիկանության սպաներ, որոնք ամեն ինչ անում են, որ մադկանց հարցուփորձ չանեն: Մենք չգիտենք՝ քանի մարդ է վիրավորվել, չգիտենք՝ քանի գերի ունենք»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: