Իտալիայի հետազոտողների մի խումբ ապացույցներ գտավ այն մասին, որ աֆրիկյան պինգվինզները օգտագործում են խոսքի նույն ձևերը, ինչ որ մարդիկ, հայտնում է CNN-ը:
Մասնագետները արձանագրել են մոտ 600 «խանդավառ երգեր», որ միայնակ աֆրիկյան պինգվինները երգում են զուգավորման շրջանում: Ինչպես պարզվեց, այս հնչյունները պարունակում էին երեք տարբեր վանկեր, որոնք կազմում էին կարճ ու երկար «բառեր»:
Գիտնականները ենթադրում են, որ պինգվինները մարդկային խոսքի երկու առանձնահատկություն ունեն. նրանք հաճախ օգտագործում են կարճ «բառեր», և որքան երկար է նախադասությունը, այնքան ավելի կարճ են հնչյունները դրա ներսում:
Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, որ պինգվիններին համեմատում են մարդկանց հետ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրանք կարող են ունենալ նույն սեռի զուգընկեր: