Հայաստանում հունվարի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 201 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 161054 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 602986, վերջին մեկ օրում' 1218 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 10070 պացիենտ։

Վերջին տվյալներով ապաքինվել է 147388 անձ' վերջին մեկ օրում 812 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 14 քաղաքացի, մահացածների թիվը 2901 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 695 է: