ԱԳ նախարարին մենք հայտնեցինք մեր մտահոգությունները, լսեցինք որոշ բացատրություններ դրա վերաբերյալ. ինչ վերաբերում է ավելի մանրամասներին, ապա մենք դեռ հանդիպում ունեն ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ, այդ բբոլոր հանդիպումներից հետո կամփոփենք եւ հայտարարություն կանենք: Այս մասին, այսօր՝ հունվարի 9-ին, ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Վերջինս չհստակեցրեց, թե երբ են հանդիպելու ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ ասելով. «Կիմանաք, երբ որ պետք լինի»:
Հարցին' արդյոք այսօրվա հանդիպումն իրեն բավարարեց' Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Հարցերին մենք ստացել ենք պատասխաններ. Որոշ հարցերի պատասխաններ բավարարել են, որոշ պատասխաններ կիսատ են մնացել: Մենք մյուս հանդիպումից հետո ավելի մանրամասն կխոսենք դրա մասին»: