Իսպանիայի պետական օդերեւութաբանական գործակալությունն այսօր նախազգուշացում է հայտարարել երկրի շատ նահանգներում, որոշներում եղանակային վտանգի մակարդակը կարմիր է հայտարարվել: 
Վերջին տարիների ամենաուժեղ ձյունը, որը սկսել էր տեղալ Մադրիդում նախօրեին եւ մինչ այժմ չի դադարում, գրեթե ամբողջովին կաթվածահար է արել Իսպանիայի մայրաքաղաքի կյանքը:  Մադրիդը պատվել է «Ֆիլոմենա» փոթորկի բերած առատ ձյան տեղումներով: Տեղական լրատվամիջոցներն այն արդեն անվանել են «դարի ձյան տեղումներ»: Այս մասին հայտնում է Reuters-ը։ 

Մադրիդի օդանավակայանը կաթվածահար է եղել: Այսօր Իսպանիայի Մադրիդ-Բարախաս միջազգային օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 300 թռիչք: Մադրիդում ձյան ծածկույթի բարձրությունն արդեն անցնում է 20-30 սմ-ից: 

Առատ տեղումների պատճառով որոշ ուղղություններով խափանվել է երկաթուղային երթևեկությունը, Մադրիդում չեն երթևեկում ավտոբուսները և ավտոմեքենաները։  Իսպանիայի մայրաքաղաքում ձյան տեղումների պատճառով 

տարերային վտանգի մակարդակը 2007 թվականից ի վեր առաջին անգամ հասել է առավելագույն մակարդակին։ 

Իսպանիայի օդերևութաբանական ծառայությունում հայտարարել են, որ 21-րդ դարի սկզբից ի վեր ձյան տեղումներն ամենամեծն են լինելու տարածաշրջանի համար: