Ուրախ եմ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ եռակողմ բանակցությունների արդյունքում կա գոնե ինչ-որ արդյունք և դա քիչ կարևոր չէ: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

«Համոզված եմ, որ հայտարարության մեջ ձևակերպված պայմանավորվածությունների իրականացումը կարող է լրջորեն փոխել մեր տարածաշրջանի տնտեսական տեսքը և ներդրումների գրավչությունն ու ներուժը», - նշել է Փաշինյանը:

Հիշեցենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոկվայում է աշխատանքային այցով։ Հունվարի 11-ին արդեն իսկ կայացել է նրա, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրնբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի արդյունքներով ստորագրվել է համատեղ հայտարարություն։