Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էմոցիոնալ և հանրային ընկալումների մակարդակում Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վարքագիծը շատ նման էր իրարից նեղացած և նույնիսկ միմյանց նայելու ցանկություն չունեցող մարդկանց։
Այն, որ Իլհամ Ալիևը չի տիրապետում տարրական էթիկայի կանոններին, գաղտնիք չէ, բայց Հայաստանի վարչապետը, կարծում եմ, գոնե պոպուլիստական մակարդակում պետք է որ իրեն ավելի լավ զգար։ Այնինչ երկու ղեկավարներն էլ չափազանց լարված ու ջղաձգված էին, հանգիստ էր միայն Պուտինը։
Ստորագրված հայտարարության մասին․ Մոսկվա մեկնելուց առաջ ՀՀ վարչապետն իր մամուլի խոսնակի բերանով ասում էր․ «Հայկական կողմի համար անկյունաքարային եւ սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը եւ հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը»:
Հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման ժամանակ փաստացի որևէ արդյունք չի գրանցվել գերիների փոխանակման բանակցության մեջ, բայց կողմերը ստորագրել են առանցքային հայտարարություն․ «Հայաստանի և Ադրբեջանի համատեղ աշխատանքային խումբը մինչև 2021թ. մարտի 1-ը ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց»։
Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան երկաթուղային բեռնափոխադրումները, իհարկե, դրական կազդեն մեր տնտեսության վրա, օգտակար են։ Խնդիր չեմ տեսնում նաև Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող միջանցքի առումով, բայց անհասկանալի է, թե ուր մնաց գերիների հարցը։ Այս պահին մեզ համար առանցքային խնդիրը դա է»։
Անհասկանալի է, թե ուր մնաց գերիների հարցը. Նաիրի Հոխիկյան
23:01 - 11.Հունվար.2021
Առաջարկում ենք նաև
15/05/24 11:40
Ովքե՞ր են կարմիր բերետավորները, որոնք բռնություններով ապահովում են Նիկոլի իշխանությունը. Նաիրի Հոխիկյան
23/11/22 15:15
Մենք առկախո՞ւմ ենք Հայաստանին օգնությունը. Վլադիմիր Վլադիմիրովիչի հարցը օդում մնաց. Լավրով
03/11/21 18:00
«Սա պատկերն է այն ծրագրի, որը թուրքական երկու պետությունները փորձում են իրագործել Հայաստանի հարավը գրավելով». Նաիրի Հոխիկյան
03/09/21 12:44
«Արցախը երբեք չի ծնկել ու չի ծնկելու». Նաիրի Հոխիկյան
11/05/21 21:46
Ադրբեջանը իմ, Արման Թաթոյանի, Կարեն Հովհաննիսյանի և Նաիրի Հոխիկյան դեմ քրեական գործ է հարուցել․ Սոֆյա Հովսեփյան
12/03/21 11:03
Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում ներկայացրել է Ադրբեջանի կողմից գերիների վերադարձի ձգձգման հարցը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան