Հունվարի 20-ին Լեդի Գագան կերգի ԱՄՆ-ի օրհներգը' նորընտիր նախագահ Ջո Բայդենի եւ փոխնախագահ Քամալա Հարրիսի երդմնակալության ժամանակ, հաղորդում է Variety-ն՝ վկայակոչելով դերասանուհու ներկայացուցչին:

Բացի այդ, միջոցառմանը ելույթ կունենան երգչուհի Ջենիֆեր Լոպեսը եւ բանաստեղծուհի Ամանդա Գորմանը, որն ԱՄՆ-ում առաջին անգամ արժանացել է ազգային երիտասարդական բանաստեղծական մրցանակի։

Երդման արարողությանը հրավիրված արտիստների ամբողջական ցանկը դեռ հայտնի չէ։