Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ և դստեր հետ Շուշիում մասնակցել է արձանների բացման արարողությանը։ Նրանք մեր Շուշիում կանգնեցրել են կոմպոզիտոր Ուզեիր Գաջիբեկովի, բանաստեղծուհի Նաթավանի և երգիչ Բյուլբյուլօղլուի կիսանդրիները։ 

Նկատենք, որ ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ մեր՝ հայերիս, պատմական Շուշին Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք է հռչակելու։ 

 

Հիշեցնենք, որ Ալիևը կնոջ հետ այսօր մեկնել է Շուշի, նրանք այցելել են նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցի։