Մենք առաջարկել ենք քննիչ հանձնաժողով ստեղծել եւ ուսումնասիրել այս պատերազմի հանգամանքները, իսկ երեկ Անդրանիկ Քոչարյանն ասում էր՝ հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չի: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Դիտարկմանը, որ Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել դավաճաններ չփնտրել, Մարուքյանը նկատեց. «իրենք են ասել դավաճաններ կան, հիմա վրեժի ժամանակն է: Ասում ենք՝ դե եկեք քննենք, տեսնենք, թե ով է դավաճանել: Ասում են՝ չէ, պետք չի քննել: Այսինքն իշխանությունը հստակ ցույց է տալիս, որ խուսափում է նախապատերազմական վիճակի, պատերազմական իրավիճակի քննությունից: Այսինքն քաղաքական ուժերի մեջ չկա կոնսենսուս, որ պատերազմի եւ նախապատերազմյան շրջանի իրվիճակը քննվի»,-ասաց նա՝ հավելելով, որ պատերազմի հանգամանքնեփրն ուսումնասիրելուն կողմ են արտահայտվել ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Հանրապետությունը»:
«Իշխանությունը վախենում է պատերազմի ընթացքի կամ դրա նախապատրաստական շրջանի քննությունից: Եթե իշխանությունը չունի մեղքեր, բացթողումներ սխալներ, որոնք Հայաստանը կանգնեցրել են այս արհավիրքի առջեւ, շատ հանգիստ կարող էին ասել՝ եկեք քննենք: Քանի դեռ սա չի եղել, անընդհատ տեսնելու եք, որ ինր-որ համազգեստով մարդ խոսում է, որ ինչ-որ մեկը դավաճանել է: Մեկը մեկին հայհոյում է, դավաճանէ ասում: Այս քաոսը կանգ չի առնելու: Մեր առաջարկն էր, որ մտցնել մի խողովակ, քննել, եզրակացություն տալ ԱԺ-ին, բոլոր ինստիտուտներին, դրա հիման վրա հայտնաբերված դեպքերով էլ քրգործեր կհարուցվեին»,- ընդգծեց Մարուքյանը: