«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կատարվել են փոփոխություններ, որով Հիմադրամի մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են: Հիմնադրամի խորհրդի նշանակման կարգում նույնպես տեղի են ունեցել փոփոխություններ, ըստ որոնց' մինչև սույն թվականի հունվարի 31-ը Կենտրոնական բանկը նշանակելու է խորհրդի չորս նոր անդամներ, որոնք իրենց հերթին կընտրեն ևս երկու անդամ։
Ինչպես գիտենք' վերոնշյալ հիմնադրամը ամիսներ առաջ հայտնվել էր սկանդալի կիզակետում, հարցը բարձրացվել էր նաև ԱԺ-ում, երբ ընդդիմադիր պատգամավորներից մեկը այդպես էլ չստացավ Նիկոլ Փաշինյանից իրեն հուզող հարցի պատասխանը՝ ինչպե՞ս է եղել, որ հիմնադրամին ուղղված շուրջ 2 միլիարդ դրամը այդպես էլ նշանակության վայր չհասավ: Փաշինյանը և իշխանությունները չցանկացան անգամ քննեն այդ հարցը և 2 միլիարդի պատմությունը պարզապես ջրվեց: Իսկ այսօր անչափ հապճեպ և հանրությունից գաղտնի օրենքի փոփոխություն անելով՝ Փաշինյանը ջրում է նաև հիմնադրամի խորհրդի անդամներին' այսպիսով մաքրելով հետքերը: Կասկած չկա, որ նոր անդամները լինելու են իշխանություններին ամբողջությամբ լոյալ կադրեր' հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նրանց նշանակելու է իմքայլականների սրտի ԿԲ նախագահը: