![](http://mediamall.am/timthumb.php?src=upload/238606.png&w=300&h=200&mt=1611164520)
Առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը կնշանակվի Շիրակի մարզպետ։
Նրան մարզետի պաշտոնում նշանակելու հարցն ընդգրկված է կառավարության վաղվա նիստում։
Հովհաննես Հարությունյանն այդ պաշտոնում կփոխարինի Տիգրան Պետրոսյանին։
Հովհաննես Հարությունյանը 2018 թվականին նշանակվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղակալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով, 2019-ի ապրիլին՝ առողջապահության փոխնախարար, իսկ նույն տարվա հոկտեմբերին ազատվել էր աշխատանքից: