Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այն աստիճան է տարվել հանրությանը մանիպուլացներով և սեփական քաղաքական խնդիրները լուծելով, որ, կարծես թե, չի նկատում՝ դարձել է ինքնահակասման քայլող սիմվոլ: Ինքն իրեն հակասելու նուրբ արվեստը նոր չէ յուրացվել Փաշինյանի կողմից, բերենք մի քանի օրինակներ, թե ինչպես է վարչապետության տարբեր շրջաններում Փաշինյանը հերքել ինքն իրեն՝ չսպասելով որ դա անեն քաղաքական ընդդիմախոսները:

Դիցուք՝Նիկոլ Փաշինյան, 12032020թ «Սա վիրուս ագրիպի նման վիրուս աավելորդ խուճապ պետք չի տարածել»։

Նիկոլ Փաշինյան, 02042020թ «Եթե սա լիներօրինակմեզ հայտնի վարակօրինակ՝ գրիպ լիներէսօրվա մեր հիվանդների 80 տոկոսին կասեինք գնացեք տունթեյ խմեքհեղուկ շատ օգտագործեք և վերջ»։

Նույն Փաշինյանը հայտարարում էր, որ պինցետով է քաշելու և հանելու կորոնավիրուսը, իսկ ահա ասուլիսի ընթացքում պնդում էր՝ չի հիշում, որ նման բան է ասել:

Մեկ Փաշինյանը հայտարարում էր, որ Հրայր Թովմասյանը ՀՀԿ վերջին հույսն էր, մեկ էլ պնդում էր, որ ՀՀԿ վերջին հույսը իր ծառայություններն է առաջարկել իրեն, առաջարկել ներկայացնել սահմանադրության բոլոր խութերը:

13.05.2019 Նիկոլ Փաշինյան. «2018թ.-ին դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, միակ խորհրդարանական ընտրությունները երկրի պատմության մեջ, երբ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում։ Սկսած 1995 թվականից՝ ընտրությունների բոլոր արդյունքները կեղծվել են: Եթե մեկ տարի առաջ մենք ինչ-որ մեկին ասեինք, որ Հայաստանում հնարավոր են չկեղծված ընտրություններ, ոչ ոք չէր հավատա»։

25.06.2020 Նիկոլ Փաշինյան. «Նորություն է՞, որ ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, որ ընտրակաշառք են բաժանել և նորություն է՞, որ ԲՀԿ-ն ընտրակաշառքով է ընտրվել»:

Փաշինյանը հայտարարում է` Արցախը Հայաստան է և վերջ, ըստ էության, սադրում պատերազմ, իսկ կապիտուլյացիայից հետո ԱԺ ամբիոնից հոխոռտում, թե ինչպես կարելի է Շուշին համարել հայկական քաղաք:

Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո հայտարարում է, որ ինքը որևէ հրահանգ բանակին չի տվել և չի միջամտել, քանի որ չունի նման լիազորություններ: Սակայն, երեկ ԱԺ-ում Փաշինյանը նշեց, որ ՀՀ զինված ուժերին ինքն է հրաման տվել լքել զբաղեցրած դիրքերը:

Փաշինյանը հայտարարում էր, որ բանակցությունները 2018 թվականին սկսել է իր սեփական կետից, իսկ պատերազմի խայտառակ ավարտից հետո պնդում, որ բանակցային գործընթացի տապալման մեջ մեղավոր են նախկինները:

Վերը նշված օրինակները ընդամենը մի քանիսն են, քանի որ Փաշինյանը բոլոր ինքնահերքումներին անդրադառնալ մեկ նյութում պարզապես հնարավոր չէ: Սակայն, անգամ այս օրինակները ի ցույց են դնում վարչապետի՝ հպարտ քաղաքացիների հանդեպ ունեցած անկեղծության ցուցիչի մակարդակը, որը մոտ է զրոյի: