Երեկ կեսգիշերն անց Մառնեուլում թուրքերը հարձակվել են հայկական բեռանատար մեքենաների շարասյան վրա, ջարդ ու խուրդ են արել բեռներ փոխադրող 30 ից ավելի մեքենա:
Այս մասին գրում է Yerevan.today-ն ու հիշեցնում, որ վերջին մեկ ամսում թշնամու կողմից մեր բեռնափոխադրող մեքենաների վրա հարձակման արդեն երկրորդ դեպքն է՝ կապիտուլյացիոն ակտից հետո:
Միջադեպից տուժած անձանց, գույքի մասին մանրամասներ առայժմ հայտնի չեն, և Yerevan.Today–ի հետ գիշերը զրուցած վարորդներից մեկը պատմել է, որ սարսափած են և ամեն ինչ արել են, որպեսզի թշնամու սադրանքով չներքաշվեն կռվի մեջ:
«Չափից ավել լարված էինք, օտարության մեջ թուրքը հարձակվում է մեր մեքենաների վրա, ջարդ ու փշուր է անում ամեն ինչ, ու դու չգիտես ինչ անել… Անգամ ինքնապաշտպանությունը կարող է մի ակնթարթում վերաճել լուրջ միջադեպի, ոչ մեկս չգիտենք, էդ պահին թուրքերը ինչով են զինված, ինչու են հրահրում..․ Վրաստանով բեռնափոխադրումը դառնում է խիստ վտանգավոր, մենք արդեն մահն աչքներիս ենք գնում-գալիս թուրքերի միջով։ Ո՞վ պիտի մտածի էս մասին, հեսա տնտեսությունը ծանր վիճակում է հայտնվելու:
Իսկ մեր պաշտոնյաները, Երևանում նստած, Փաշինյանի գլխավորությամբ խոսում են թշնամու հետ ընդհանուր կոմունիկացիաների մասին, ուզում է Ադրբեջանով Ռուսաստտան բեռներ փոխադրի… Ո՞նց, ո՞նց ես երաշխավորելու դու մեր անվտանգությունը, որ սկի Վրաստանի տարածքով չես կարողանում մեզ անփորձանք բեռնափոխադրում ապահովել»,-ասել է նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։