«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը չի պատրաստվում մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե այն կազմակերպի գործող իշխանությունը: Վազգեն Մանուկյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:
«Եթե հաջողվեր այդպիսի ընտրություններ կազմակերպել, դրանց մասնակցելը խայտառակություն կլիներ: Ես ոչ մի կոնֆիգուրացիայով, ոչ մի ձևով չեմ մասնակցելու այդ ընտրություններին: Դա կնշանակի ջնջել այս ամեն ինչը, նորից սկսել զրոյից: Մոռացվելու է պատերազմը, դավաճանությունը, եւ նորից մեկը 10 տոկոս ունի, մեկը 30 տոկոս ունի, խոհանոցում իրար հետ խոսում են, բարիշում են, հարց են լուծում: Կտրականապես ես դեմ եմ այդ ընտրություններին եւ դրանց մասնակցությանը»,- ասաց Մանուկյանը:
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է Արարատի մարզի բնակիչների հետ, որտեղ պատասխանում է արարատցիներին հուզող հարցերին: