Փետրվարի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 168496 դեպք, որոնցից 160405-ն' առողջացած, 3130-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4175 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 671038 թեստավորում:

Այսպիսով' երեկ կատարվել է 2574 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 196 նոր դեպք: Ունենք 236 առողջացած և մահվան 4 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 786 է: