Լրագրող, ««Իզվեստիայի» տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը Տելեգրամի իր ալիքում գրում է․

«Փաշինյանի անձնական պահակախմբի իմ աղբյուրը պատմեց մի պատմություն, որի հանրայնացումից այնքան վախենում էր Հայաստանի վարչապետը: Բայց այսօր ես դա կասեմ: 2020-ի հոկտեմբերին Փաշինյանը որոշեց ներկայանալ՝ որպես գերագույն գլխավոր գերագույն գլխավոր հրամանատար: Սյունիքում կազմակերպեց մեծ հանդիպում պետական հիմնարկներից մեկում: Նա սկսեց խոսել պաթոսով և սովորեցնել, թե ինչպես կազմակերպել Սյունիքի պաշտպանությունը: Ամեն ինչ սովորականի պես էր՝ շատ հիմար հույզեր ու պարծենկոտություն, բայց հետո հանկարծ երկնքում մի զզվելի անօդաչուի ձայն լսվեց: Եվ, ահ ու սարսափով՝ Նիկոլան, ինչպես ժամանակին Միխայիլ Սահակաշվիլին, համակվեց սարսափով: Փաշինյանը բղավեց՝ որտե՞ղ է նկուղը։ Նա իրեն նետեց ռմբապաստարան՝ ճանապարհին սրբելով տղամարդկանց և կանանց: Պահակները հազիվ էին հասցնում նրա հետևից: Նիկոլը մկան պես թաքնվեց ապաստանի անկյունում և միայն կրկնում էր․ «Փրկեք, օգնեցեք: Պահակները զզվանքով ու ամոթով նայում էին նրան: 5 րոպե անց անօդաչուի ձայնն անհետացավ, բայց Նիկոլը բղավեց անվտանգության աշխատակիցների վրա, ինքնաթիռ կանչեց, որ երկինքը ստուգեն: Միայն մեկուկես ժամ անց, սարսափահար՝ Նիկոլին դուրս բերեցին նկուղից, նստեցրեցին մեքենան, շրջապատեցին զրահաբաճկոններով և տարան Երևան»: