Անհայտ ծագման տելեգրամյան ալիքի կողմից հերթական կեղծիքն է տարածվել։ Mediaport-ի տեղեկություններով՝ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ազատման դիմում է գրել․ այս պահին նախարարի նոր թեկնածու են փնտրում, որից հետո կհայտարարվի հրաժարականի մասին:
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հարցմանն ի պատասխան ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքեց լուրը․
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Նման բան չկա»,- մեզ հետ զրույցում հայտնեց Նաղդալյանը։