Օրեր առաջ ԱՀ կառավարության որոշմամբ բաց աճուրդի է դրվել բարձր դասի ծառայողական 9 մեքենա, որից 5-ը՝ TOYOTA LC 150, իսկ 4-ը՝ TOYOTA LAND CRUISER 200 մակնիշի: Այդ մեքենաները պատկանում էին ԱՀ նախագահի ու Ազգային ժողովի աշխատակազմերին, գլխավոր դատախազությանը, ներքին գործերի նախարարությանը և մի քանի այլ գերատեսչությունների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ բեգլարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անկախ գնահատողի կողմից արձանագրված շուկայական արժեքները կիրառվելու են որպես աճուրդի մեկնարկային գին, որոնց հանրագումարը կազմել է մոտ 150 միլիոն դրամ:

Բոլոր ցանկացողները կարող են սահմանված կարգով մասնակցել աճուրդին, որի համար պետք է դիմել պետական լիազոր մարմին՝ նյութում նշված կոնտակտային տվյալներով:

Նախատեսվում է երկրորդ փուլով հիմնարար կերպով բարեփոխել ծառայողական մեքենաների համակարգը»:

https://artsakhpress.am/arm/news/139216/erb-ev-inch-skzbunqov-atchurdi-khanven-petakan-meqenanery-parzabanum-e-olorti-pataskhanatun.html