2020 թվականի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 1614 երեխա, որից 818 տղա, 796 աղջիկ: Քաղաք Ստեփանակերտում ծնվել է 1389 երեխա, որից 699 տղա, 690 աղջիկ: Այս մասին հայտնում են Արցախի Տեղեկատվական շտաբից:
Տարվա ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 23 ծնունդ:
Հարկ է նշել, որ արհեստական բեղմնավորման ճանապարհով ծնվել են 9 երեխա ( 7 տղա և 2 աղջիկ)։
ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 182, ՌԴ-ում՝ 2 արցախցի բալիկներ: Արդյունքում ԱՀ-ում 2020 թվականի ընդհանուր ծնելիությունը կազմել է 1798 երեխա, որից 923 տղա, 875 աղջիկ: