ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը դատի է տվել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանն ու սոցիալական ապահովության պետական ծառայությանը: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:
Նա պահանջում է սահմանված կարգով իր կենսաթոշակը վերահաշվարկել եւ ոչ իրավաչափ հաշվարկի արդյունքում պակաս վճարված կենսաթոշակի գումարն իրեն վճարել:
Հայցը փետրվարին 22-ին ներկայացվել է Վարչական դատարան եւ մակագրվել դատավոր Գեւորգ Սոսյանին: