ՀՀ նախագահն ստացել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկությունը։ Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմից՝ ավելացնելով, որ այս պահին այն ստորագրված չէ: