Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը: Այս մասին ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ: 
 
«Բանակը ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որեւէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը: Յուրաքանչյուր նման փորձ սպառնում է Հայաստանի Հանրապետության կայունությանն ու անվտանգությանը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի յուրաքանչյուր նման գործողության»,- ասված է հայտարարության մեջ