Թուրքական ԶԼՄ-ները Վրաստանից պատրաստվում էին ժամանել Երևան՝ Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու նպատակով: Այս մասին հաղորդում է @wargonzo տելեգրամյան ալիքը՝ հղում անելով Ստամբուլում իր աղբյուրներին:

Թուրքական ԶԼՄ-ները հայտ են ներկայացրել՝ վաղը Երեւանում կայանալիք իրադարձությունները լուսաբանելու համար: Մասնավորապես, խոսքը վերաբերում է TRT թուրքական ռեսուրսին, որի լրագրողներն այժմ նաեւ աշխատում են հարեւան Վրաստանի տարածքում:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը մարտի 1-ին հանրահավաք է կազմակերպում իր աջակիցների շրջանում այն կապակցությամբ, որ Գլխավոր շտաբի ղեկավար Օնիկ Գասպարյանն ու մի շարք հայ գեներալներ պահանջել են նրա հրաժարականը: Բացի այդ, աղբյուրները հաղորդում են, որ Հայաստանի առանձին կառավարական կառույցներ համաձայնություն են տվել թուրքական ԶԼՄ-ների ժամանման համար, սակայն այդ այցն անհրաժեշտ էր նաեւ համաձայնեցնել ռուս ուժայինների հետ, որոնք պատասխանատու են սահմանների եւ Հայաստանի տարածքում այլ ռազմավարական օբյեկտների անվտանգության համար: Մեր տեղեկություններով՝ ռուսական կողմը համաձայնություն չի տվել Վրաստանի տարածքով Հայաստան՝ թուրքական ԶԼՄ-ների մուտքի համար»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ տելեգրամյան ալիքի հեղինակ, լրագրող Սեմյոն Պեգովը լուսաբանել է Արցախում վերջին պատերազմը: Wargonzo-ն հայտնի է նաեւ իր աղբյուրներով տարբեր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում: