Այսօր՝ մարտի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Ople Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելեի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայոթյան Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները մոտ 1 կմ ոտքով դին պատգարակով մոտեցրեցին օպերատիվորեն ժամանած Չարենցավանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի ու վիրավորի ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղն էր, իսկ դրա հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է։ Ճանապարհը սպասարկող ճանշինականները ոչ միջոց չեն ձեռնարկել ճանապարհը մերկասառույցից մաքրելու ուղղությամբ։