Mediaport տելեգրամ ալիքի տեղեկություններով՝ Փաշինյանը ցուցում է տվել, որ հանրահավաքից հետո կանայալիք երթը իբր ինքնաբուխ շարժվի ՀՀ նախագահի նստավայր՝ պահանջելու նախագահի հրաժարականը։
Ոստիկանությունից Փաշինյանին զգուշացրել են, որ այդ որոշումը կարող է ողբերգական ավարտ ունենալ՝ հաշվի առնելով այն, որ իր հրաժարականը պահանջող քաղաքացիները արդեն մի քանի օր է նստացույց են անում Բաղրամյան պողոտայում, Փաշինյանը պատասխանել է, որ իրեն միևնույնն է, Արմեն Սարգսյանի հարցերը պետք է լուծել այսօր և այդ եղանակով։
Ավելի վաղ, ներկայացրել ենք փաստեր, թե ինչպես է իշխանությունը վարչական ռեսուրսի միջոցով մարդկանց ստիպում գնալ Փաշինյանի հանրահավաքներին, տեղեկացնում է Mediaport-ը։