ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին այսօր տված հարցազրույցում չի բացառել, որ պատերազմում պարտությունը նախապես ծրագրված էր․ «Այո, հիմքեր կան կասկածելու, որ պարտությունը նախապես պլանավորված էր: Ինչո՞ւ երկիրը գնաց անհասկանալի ստորաբաժանումներ ստեղծելու ճանապարհով, այլ ոչ թե զինված ուժերը համալրելու ուղով: Ինչու՞ են ավելի վաղ փորձառու ռազմական սպաները, գեներալները, գնդապետները փոխարինվել կամ հեռացվել աշխատանքից: Սա շատ նման է ծրագրված պարտության: Մոտիվացիան պետք է հետաքննեն համապատասխան մարմինները»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։