Hraparak.am-ը գրում է. Նախագահականից դեռևս դիմում չեն ուղարկել Սահմանադրական դատարան:

«Եթե ուղարկենք, կհայտարարենք»,-ասացին նախագահականից:

Ժամկետների մասով էլ, թեև ԳՇ-ն հայտարարել էր ութօրյա ժամկետի մասին, սակայն մենք տեղեկացանք, որ կոնկրետ ԳՇ պետին ազատելու' վարչապետի հրամանագրի մասով նախագահն այլևս հնարավորություն չունի ՍԴ դիմելու, քանզի ժամկետները սպառվել են: Այդ մասին երեկ նաև Վազգեն Մանուկյանն էր հայտարարում հարթակից:

Նախագահականից այս մասով միայն ասացին' երբ նորություն լինի, հաղորդագրություն կտարածեն:

Սակայն ակնհայտ է, որ հրամանագրի' ՍԴ ուղարկելու մասով նախագահն այլևս որևէ հնարավորություն չունի. ժամկետը լրացել է: