Ռուսաստանի «Կոմունիստներ» կուսակցությունը դիմել է Պետդումա՝ առաջարկելով գործատուներին իրավաբանորեն պարտավորեցնել կանանց վճարել 13-րդ աշխատավարձ՝ կանանց միջազգային օրվա՝ մարտի 8֊ի առթիվ, ասել է կուսակցության Կենտրոնական կոմիտեի նախագահ Մաքսիմ Սուրայկինը:
«Մենք առաջարկում ենք օրենսդիրին պարտավորեցնել գործատուին մարտի 8-ի նախօրեին կանանց վճարել 13-րդ աշխատավարձ՝ որպես աշխատող կանանց սոցիալական աջակցության միջոց: Եթե խորհրդարանը նման որոշում կայացնի, Ռուսաստանը կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ կինը, Նադեժդա Կրուպսկայայի և Կլարա Ցտկինի գաղափարների համաձայն, մարտի 8-ի միջազգային տոնի առթիվ պետությունից նվերներ է ստանում՝ որպես սոցիալական աջակցություն», - ասել է Սուրայկինը: Նրա խոսքով՝ համապատասխան առաջարկն ուղարկվել է Պետդումա: Նա նաև նշել է, որ միջին հաշվով կին աշխատողներն ավելի քիչ են ստանում, քան տղամարդիկ, ինչպես դա տեղի էր ունենում ԽՍՀՄ-ում։ Բայց եթե խորհրդային տարիներին այս տոնը լայնորեն նշվում էր ձեռնարկություններում և կազմակերպություններում, ապա այսօր մասնավոր հատվածի շատ գործատուներ դա անտեսում են: