ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
«Արտակ Դավթյանը ավագ սպա է նշանակվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հատուկ հանձնարարությունների գծով»,- փոխանցեցին նախարարությունից։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի Նիկոլ Փաշինյանը մտադիր է նրան նշանակել ԳՇ պետ՝ Օնիկ Գասպարյանի փոխարեն։
Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հասցրել է 2 անգամ բարձր պաշտոն ստանալ ու պաշտոնանկ լինել։ Նա նախ նշանակվել էր ԳՇ պետ, ապա 2020 թ․ հունիսի 8-ին ազատվել պաշտոնից՝ որդու հարսանիքի սկանդալի հետ կապված։ 2020-ի հուլիսի 17-ին նշանակվել էր Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, ապա 2020 թ․ նոյեմբերի 16-ին ազատվել պաշտոնից։