«Ալյանս» կուսակցությունում սկսվել են նախնական ներքին վարկանշային ընտրությունները։ Փրայմերիզի նպատակն է կուսակցության վարչության անդամներից և ակտիվից ընտրել ապագա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ պատգամավորության թեկնածուների ցուցակը և նախապատրաստել այն։ Դեռևս փետրվարին կայացած «Ալյանս» կուսակցության համաժողովին Տիգրան Ուրիխանյանը հայտարարել էր, որ իրենք գնալու են ընտրություններին սեփական ցուցակով և վարչապետի սեփական թեկնածուով։