Որոշ կազմակերպությունների բուժաշխատողների աշխատավարձն ուշանալու առնչությամբ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի փետրվարի ընթացքում պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրները լուծվել են:
Բանկային 1 օրվա ընթացքում բժշկական կազմակերպությունները, որոնց ֆինանսակավորումը խաթարվել էր, կստանան իրենց սահմանաչափին համապատասխան ֆինանսավորում:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել առ այն, որ որոշ կազմակերպությունների բուժաշխատողները, այդ թվում՝ «Շտապօգնության», աշխատավարձ չեն ստացել:
Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ խնդիրը տեխնիկական է: