Հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց, հաղորդում է Կրեմլի կայքը:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկելիս գոհունակությամբ նշվեց, որ իրավիճակը տարածաշրջանում կայունացել է և հիմնականում հանգիստ է:
Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ ՝ շեշտը դնելով էներգետիկայի ոլորտի և կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի վրա:
Հետագա շփումների շուրջ ձեռք է բերվել պայմանավորվածություն », - ասված է հաղորդագրության մեջ: