Դատական գործընթացը կարող է շատ երկար տևի, կարող է շատ կարճ տևի, բայց երկար է տևում որպես կանոն։ Մենք ամեն-ինչ անում ենք, որպեսզի գործընթացը արագ լինի և մեզ, որ մեղադրում են՝ շատ արագ ենք ներկայացնում հայցադիմումներ, նախկինում այլ գործերում էլ մեղադրում էին, որ արագ ենք կարդում և արագ մեկնաբանում, հիմա դա էլ ընդունեք մեր առավելությունը, փորձում ենք ամեն-ինչ անել, որ գործընթացները հետ չընկնեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ճեպազրույցում ասաց Արամ Օրբելյանը։

«Ընդհանուր առմամբ, ես միշտ լավատես եմ և մարդու իրավունքների խախտումների վերացումները այսօր տեսնում եմ հայկական դատական ատյանների շրջաններում, էն մի փոքր մասը, որը այստեղ չի վերանում, պետք է վերացվի Եվրոպական դատարանի կողմից, բայց չպետք է դիտարկենք Եվրոպական դատարանը որպես էտպիսին միակ ատյան, որը իրականցնում է պայմանական արդարադատություն։ Իմ ակնկալիքը այն է, որ պարոն Գասպարյանի իրավունքները կպաշտպանվեն հայկական դատական և իրավապահ մարմինների կողմից»,- ասաց Օրբելյանը:

«Վարչապետը, որը գտնում է, որ դատարանի որոշումը կարող է չկատարել և խնդրել դատարանին, որ ինքը փոխի իր որոշումը պետք է ենթարկվի քաղաքական պատասխանատվության, որովհետև, դատարանի որոշումը չկատարելը, ՀՀ օրենսդրության համապատասխան համարվում է հանցագործություն»,-հավելեց Օրբելյանը: