Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի փաստաբան Դավիթ Կարապետյանի հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ' ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Հիշեցնենք, որ փոխքաղաքապետը ձերբակալվել էր ապրիլի 22-ին՝ ՀՀ ՔՕ 38-258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն կազմակերպելու կասկածանքով՝ Նիկոլ Փաշինյանի դեմ Սյունիքում տեղի ունեցած բողոքի ակցիաների գործով։ Գորիսից նրան տեղափոխել են ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն, որտեղ էլ նրան ենթարկել են ֆիզիկական ու հոգեբանական բռնության։
Նրա փաստաբան Դավիթ Կարապետյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ, որտեղ նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։