46-ամյա տղամարդը ստիպել է մի կնոջ մուրացկանությամբ զբաղվել և ողջ գումարը խլել է նրա ձեռքից։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ տղամարդուն կալանավորել են։
«46-ամյա տղամարդը, օգտվելով 1973թ. ծնված կնոջ սոցիալական ծանր և հոգեկան առողջության վիճակից, նրան համատեղ բնակվելու պատրվակով հրավիրել է իր վարձակալած բնակարան: Այնուհետև 2019թ. փետրվարից մինչև 2020թ. դեկտեմբերի վերջերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն գործադրելով՝ կնոջը պարտադրել է Երևանում զբաղվել մուրացկանությամբ։ Տղամարդը վերցրել է ամբողջ գումարը
46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը)։
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան»,–նշված է հաղորդագրության մեջ։