Ազգային ժողովում այսօր ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2013-ի տարեկան գործունեության ծրագիրը:
Անդրադառնալով շաքարավազի շուկային՝ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արտակ Շաբոյանը հերքում է այն, որ շաքարավազի շուկայում մենաշնորհ կա:
Արտակ Շաբոյանն իր հերթին գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերը դեմագոգիա ու պոպուլիզմ են և որևէ առնչություն չունեն մրցակցության հետ։
«Պարոն Փաշինյանը, բացի պոպուրիստական և դեմագոգիական հայտարություններ անելիս, ուրիշ վերլուծություն չունի»,-ասաց Արտակ Շաբոյանը։
Վերջինիս ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դուք, հավանաբար, օլիգարխներից օրումեջ ներողություն խնդրելու առիթներ շատ եք ունենում, և կրկին կոչ եմ անում, որ Կառավարության և գործադիր իշխանության ներկայացուցիչներն այս դահլիճ մտնելիս չմոռանան, թե որտեղ են իրենք մտնում, և տիկի՛ն նախագահող, Ձեզ կոչ եմ անում, որ կանոնակարգով սահմանված միջոցները կիրառեք, երբ որ, հատկապես՝ կառավարության ներկայացուցիչները, կներեք այս արտահայտության համար, չափերն անցնում են: Թո՛ւյլ տվեք նաև կանխատեսել, որ Արտակ Շաբոյանը երբևէ ներողություն կխնդրի իր այսօրվա պահվածքի համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: